Սպիտակի ավագանու անդամ Համլետ Մազմանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Ազատության» տեսանյութով, որտեղ անդրադարձ է կատարվել Սպիտակում տեղի ունեցած ստորագրահավաքին և դրան հաջորդած զարգացումներին, որի մասին ահազանգել էր նաև «Ուղղակի ժովողրդավարություն» ՀԿ ներկայացուցիչ Արբակ Սարգսյանը։ Նա նաև գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասված է․ «Մի քանի անգամ նայեցի տեսանյութը, փորձեցի հասկանամ թե ի՞նչ է կատարվում։ Մի պահ մտածեցի. 1937 թվականի Կոմունիստական ժողով էր, որտեղ որոշվելու էր, թե ում էին աքսորելու, իսկ մեղադրյալները ինքնապաշտպանվում էին։ Շատ արագ ինքս ինձ հերքեցի. տեսանյութում բոլորը ծանոթ էին, հետո տեսանյութը սևի և սպիտակի մեջ չէր։
Սպիտակ խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, համայնքի բյուջեն ձեր սեփականությունն է, դուք եք ընտրությունների միջոցով լիազորում մարդկանց տնօրինելու այն ի շահ մեր բնակավայրերի։
Սիրելիներս, եթե մեկը զանգի և ասի թե ձեզ ով է թույլ տվել, որ ստորագրել եք, չջղայնանաք, գերանդիով հետևներից չընկնեք, պարզապես հիշեցրեք` եթե Հայաստանով մեկ օրենքի բացակայության պատճառով ձևավորվում է մի համակարգ, որը մեզ հիշեցնում է 1937 թվականը, դա դեռ չի նշանակում, որ ընտրական պրոցեսներին դեռ մի քանի տարի կա, կարող է պատահել այնպես, որ մի գեղեցիկ առավոտ պարզվի` արտահերթ ընտրություններ են, և դուք շատ արագ կվերադառնաք 2023 թվական, բայց մենք ձեզ հետ կուղարկենք 1937 թվական»։

