Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/2/2026
share

Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը հաջողությամբ հաղթահարել է Օլիմպիական խաղերի որակավորման փուլը

Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա–Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը հաջողությամբ անցել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլը։

Կարճ ծրագրում մարզիկները վաստակել են 66.27 միավոր, ապահովել են առնվազն 16-րդ տեղը և ստացել ազատ ծրագրին մասնակցելու իրավունք։

Ազատ ծրագիրը կկայանա փետրվարի 16-ին։

Կարճ ծրագրում զույգը ելույթ ունեցավ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, սակայն ստեղծագործության անվանումը չգրվեց, այն ներկայացվեց որպես «Արա Գևորգյանի երաժշտություն»:

Հիշեցնենք, Բաքվի բողոքից հետո ՄՕԿ-ը որոշել էր պահպանել ստեղծագործությունը, բայց հանել անվանումը:

 

facebook sharing button facebook