Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/2/2026
share

«ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ն հանրային քննարկում է նախաձեռնել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման ՇՄԱԳ-ի վերաբերյալ

«ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ն հանրային քննարկում է նախաձեռնել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի պոչերի վերամշակման և պոչամբարի նոր բջջի կառուցման ՇՄԱԳ-ի վերաբերյալ։ Հանրային քննարկում է նախատեսված է իրականացնել 2026թ․ փետրվարի 27-ին, ժամը 12։00-ին։

Հանրային քննարկման վերաբերյալ Արարատի համայնքապետարանի ֆեյսբուքի էջում հրապարակում չկա, իսկ պաշտոնական կայքում ըստ էության չի երևում, թե որ օրն է հրապարակվել հայտարարությունը։

Հիշեցնենք, որ ծանուցումից առնվազն 21 աշխատանքային օր հետո է նշանակվում հանրային քննարկման օրը։ 

Ըստ ներկայացված վերջին ԻՇ հայտարարագրի ընկերության սեփականատերերը 4 հոգի են։ Նրանցից յուրաքանչյուրը անուղղակիորեն տիրապետում է ըներության 18․15 տոկոս բաժնեմասերին։

facebook sharing button facebook