Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/2/2026
share

Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը` երկրից դուրս գալու ժամանակ

Ուկրաինայի արդարադատության, ինչպես նաև էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշչենկոն ձերբակալվել է սահմանը հատելու փորձի ժամանակ: Այս մասին գրում է «Украинская правда» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Գալուշչենկոյին գնացքից իջեցրել են փետրվարի 15-ի գիշերը։ Գալուշչենկոն անցնում է գործարար Տիմուր Մինդիչի գործով։ Անցյալ տարվա նոյեմբերին կոռուպցիոն սկանդալից հետո նրան պաշտոնանկ են արել։

Կիևում 2025 թվականի նոյեմբերին աղմկահարույց կոռուպցիոն սկանդալ է առաջացել էներգետիկայի և պաշտպանության ոլորտում։ Գործով կասկածյալներ Մինդիչը և մի շարք պաշտոնյաներ «լվացել են» մոտ 100 միլիոն դոլար: Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի հետաքննության մեջ ասվում է, որ Մինդիչը, որպես Վլադիմիր Զելենսկու համախոհ, հովանավորել է Գալուշչենկոյին՝ վերահսկելու ֆինանսական հոսքերը էներգետիկայի ոլորտում և փողերի լվացման գործընթացում:

facebook sharing button facebook