Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/2/2026
share

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ ՆԳՆ փրկարար ծառայություն

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

facebook sharing button facebook