Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/2/2026
share

Հասանելի է Շրջակա միջավայրի նախարարության env.gov.am նոր պաշտոնական կայքը

Հասանելի է Շրջակա միջավայրի նախարարության նոր պաշտոնական կայքը՝ env.gov.am

Այս նախաձեռնությունը Կառավարության որդեգրած թվայնացման և պետական կառավարման արդիականացման քաղաքականության հերթական կարևոր քայլն է՝ ուղղված պետություն–քաղաքացի կապի ամրապնդմանը, տեղեկատվության բաց և թափանցիկ ներկայացմանը, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը։

Նոր կայքի մշակման ընթացքում առաջնահերթ է համարվել բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը․ բովանդակությունն այժմ ներկայացված է առավել պարզ, հստակ և համակարգված՝ նվազեցնելով բարդ ձևակերպումները և ապահովելով, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա արագ գտնել անհրաժեշտ տվյալներն ու ծառայությունները՝ ընդամենը մի քանի քայլով։

Կայքի նոր տարբերակը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ լիովին համապատասխանելով ԲՏԱ նախարարության կողմից մշակված թվայնացման սկզբունքներին և մատչելիության ստանդարտին։

Կայքը տեղակայված է Amazon ամպային միջավայրում և մշակված է ՀՀ կառավարության «ԱՄՊԱՅԻՆՆ ԱՌԱՋԻՆԸ» քաղաքականությանը համապատասխան,- այս մասին տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

facebook sharing button facebook