Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/2/2026
share

ԵՄ դիտորդները ՀՀ-ում կմնան մինչև 2027-ի փետրվար․ Հանրային Ռադիո

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը փետրվարի 13-ին Եղեգնաձորում կազմակերպել էր ընդունելություն Հայաստանում եռամյա գործունեության արդյունքներն ամփոփելու առիթով։ Առաքելությունը Հայաստանում կաշխատի մինչև 2027 թվականը․ այդ որոշումը ձեռք էր բերվել 2025-ի հունվարին։ Գործակցության հետագա ձևաչափերը դեռ չեն քննարկվել։

Երևանն ու Բրյուսելը դեռ չեն սկսել քննարկումներ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման վերաբերյալ` լրագրողների հետ զրույցում ասում է առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
  Անորոշությունները վերաբերում են 2027-ին հաջորդող ժամանակահատվածին։ Եռամյա առաջին ժամկետը ավարտելուց հետո առաքելությունը կշարունակի մնալ Հայաստանում։ Որոշումը կայացվել էր 2025-ի հունվարին։ Տրված մանդատի 2-րդ ժամկետը դիտորդական առաքելության համար երկու տարով է՝ մինչև 2027-ի փետրվարը։ Դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտտերը «Հանրային Ռադիո»-ի հետ զրույցում ասել է․ 

 «Մեր մանդատը լրանում է 2027 թվականի փետրվարին, այնպես որ մինչև մյուս տարի մանդատի հետ կապված ոչինչ չի փոխվի: Դրանից հետո Հայաստանի կառավարությունը Եվրամիության հետ կքննարկի, թե ինչպես են պատկերացնում ապագան: Կառավարությունը շատ բաց խնդրել է մեզ շարունակել մեր պարեկությունը սահմանին, այցելությունները սահմանային գյուղեր: Հենց դա ենք անելու, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել և հաստատվել երկու կողմից»։

Աշխատանքի 3 տարվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունը 7․780 պարեկություն է կատարել հյուսիսից-հարավ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Առաքելության ղեկավարը փաստում է, որ անցած գարնանից իրավիճակը սահմանին սկսեց փոխվել, իսկ օգոստոսից հանգիստ է, կրակոցներ չեն արձանագրվում։ 

facebook sharing button facebook