
2026 թվականի փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը` ողջ ծավալով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ապահովագրական ընկերությունները կայցելեն մարզեր և տեղում կկնքեն պայմանագրեր։ Կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40-60%-ը»,- գրել է նախարարը՝ հավելելով, որ երկարատև բանակցություններից հետո ապահովագրական ընկերությունների հետ եկել են համաձայնության։

