Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/2/2026
share

ՀՀ 2 քաղաքներ միանում ԵՄ ֆինանսավորմամբ քաղաքային ֆինանսների խորհրդատվական ծրագրին

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/M4EG) նախաձեռնությունը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից, իր «Քաղաքային ֆինանսների խորհրդատվական ծրագրի» շրջանակում կաջակցի Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի 6 համայնքների՝ 3 երկրներում վերջերս հայտարարված հետաքրքրություն հայտերի ընդունման հայտարարությունից հետո։

Ընտրված քաղաքներն են.

Հայաստան՝ Տաշիր, Ստեփանավան (երկուսն էլ՝ Լոռու մարզ).

Մոլդովա՝ Ունգենի (Կենտրոն), Եդինեց (Հյուսիս).

Ուկրաինա՝ Տրոստյանեց (Սումիի մարզ), Կրիվոյ Ռոգ (Դնեպրոպետրովսկի մարզ)։

Նախաձեռնությունը համայնքներին կաջակցի իրենց առաքելությունից բխող քաղաքային ռազմավարությանը եւ քաղաքային ծրագրի նպատակներին համապատասխանող ներդրումների համար պատրաստ նախագծերի եւ նախագծային շղթաների հետագա մշակման գործում։

Ծրագրի նպատակն է ստեղծել Քաղաքների ֆինանսական խորհրդատվության գործառույթ (CFA Function)՝ տարածաշրջանային խորհրդատվական եւ զարգացման մեխանիզմ, որը նախատեսված է քաղաքների եւ ներդրողների միջեւ ֆինանսավորման բացը լրացնելու համար։ Այն կբարելավի տեղական ֆինանսական կարողությունները եւ կօգնի քաղաքային զարգացման նախագծերը միավորել ներդրումների համար հրապուրիչ պորտֆելներում։

Յուրաքանչյուր համայնք կստանա տեխնիկական աջակցություն և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող 60․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ ներդրումային պորտֆել մշակելու և այն առաջ մղելու համար։

facebook sharing button facebook