
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունը նախատեսում է 2023-2026թթ. ժամանակահատվածում Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին Լենհանքերի արտադրական լցակույտերում իրականացնել առկա օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ։
Այդ նպատակով 2023թ․ սեպտեմբերի 20-ին ժամը 12։00-ին Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում՝ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Զ. Անդրանիկի 8/1 հասցեով, տեղի կունենա Ձեռնարկողի կողմից նախատեսվող գործունեության (Ծրագրի) և դրա ազդեցության գնահատման գործընթացների մասին հանրային քննարկումը՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 19.11.2014թ. № 1325-Ն որոշման։
Այս փուլում (հանրային լսումների երկրորդ փուլ) հանրային քննարկումներն իրականցնում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը և Ալավերդի համայնքի ղեկավարը՝ Ձեռնարկողի մասնակցությամբ:
Ծրագրի նպատակը ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող նախկին Լենհանքերի արտադրական լցակույտերում՝ որպես ընդերքի տեղամասում, առկա օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացումն է, ներառյալ՝ օգտակար հանածոների պաշարների գնահատումն ու հաստատումը, համապատասխան օգտակար հանածոների հետագա վերամշակման համար լեռնահանքային համալիրի ստեղծման և (կամ) առկա արտադրական ենթակառուցվածքների վերակառուցման (վերազինման) ու գործարկման հնարավորության գնահատումը, ինչպես նաև համայնքում ընդերքօգտագործման ոլորտի զարգացման տնտեսական հեռանկարների հստակեցումը։
Ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայք-էջում (www.mnp.am), Ալավերդու համայնքապետարանի կայք-էջում (www.alaverdi.am): Նախնական գնահատման հայտին կարելի է ծանոթանալ նաև այցելելով ՀՀ Լոռու մարզի Ալավերդու քաղաքապետարան՝ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Զ. Անդրանիկի 8/1 հասցեով, կամ զանգահարելով +374-253-24100 հեռախոսահամարով կամ գրելով alaverdimunicipality@gmail.com էլ. հասցեով: Նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրությունը կարող է գրավոր դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել սույն ծանուցման հրապարակումից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում:

