Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/6/2026
share

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունել է Արթուր Օսիպյանի կալանքը վերացնելու և նրան ազատ արձակելու որոշումը

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունել է Արթուր Օսիպյանի կալանքը վերացնելու և նրան ազատ արձակելու որոշումը, որի վերաբերյաալ հայտարարություն է տարածել, որում ասված է․ ««Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Արթուր Օսիպյանի կալանքը վերացնելու և նրան ազատ արձակելու որոշումը։

Սա իրավական և քաղաքական հասունության կարևոր դրսևորում էր։ Ժողովրդավարական պետության իրական ուժը չափվում է սեփական իշխանությունը սահմանափակելու և իրավունքի գերակայությանը ենթարկվելու պատրաստակամությամբ։ Քաղաքական խոսքը, նույնիսկ երբ այն կոշտ է, սուր, անընդունելի կամ վիրավորական, չի կարող դառնալ ազատությունից զրկելու հիմք, որովհետև այդ սահմանը հատելու պահից պետությունը սկսում է վտանգել սեփական ժողովրդավարական լեգիտիմությունը։

Արթուր Օսիպյանի գործը դարձել էր Հայաստանի իրավական համակարգի դիմադրողականության, քաղաքական հանդուրժողականության և միջազգային հեղինակության փորձաքարը։ Երբ քրեական արդարադատությունը թեկուզ ակամա ընկալվում է որպես քաղաքական արձագանքի միջոց, վնասվում է պետության նկատմամբ հանրային վստահությունը և թուլանում է ժողովրդավարության ինստիտուցիոնալ հիմքը։

Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ կոշտ է քաղաքացու նկատմամբ, այլ երբ նույնիսկ ամենաբարձր լարվածության պայմաններում պահպանում է իրավական համաչափությունը, սառնասրտությունը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։

Հայաստանը չի կարող խոսքը պատժվել կալանքով։ Դա վտանգավոր ուղերձ է թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային հարթակներում, որովհետև ժողովրդավարությունը սկսում է թուլանալ հենց այն պահին, երբ իշխանությունը դադարում է հանդուրժել կոշտ, անընդունելի կամ անհարմար խոսքը»։

facebook sharing button facebook