Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
05/6/2026
share

Ներքին Չարբախում վիճաբանություն և վրաերթ․ ՔՊ-ի աջակիցների մասնակցության մասին պնդումների ֆոնին ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Ներքին Չարբախում հունիսի 5-ին տեղի ունեցած վիճաբանության և վրաերթի դեպքի վերաբերյալ։ Ոստիկանություն դիմած տղամարդու խոսքով՝ քաղաքական ուժերից մեկի աջակիցների հետ վիճաբանությունից հետո իրեն հարվածներ են հասցրել, իսկ դեպքի ընթացքում տեղի է ունեցել վրաերթ։ Տղամարդը նաև նշել է, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։

Միաժամանակ, ԲՀԿ ցուցակում ընդգրկված և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը պնդում է, որ վրաերթն իրականացրել են ՔՊ-ի աջակիցները, իսկ տուժածները ընդդիմադիրներ են, որոնց թվում կան ծանր վիրավորներ։ «Հունիսի 5-ին՝ ժամը 15․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախ 7-րդ փողոցում վիճաբանություն է։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ահազանգից կարճ ժամանակ անց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ իրեն են մոտեցել քաղաքական ուժերից մեկի աջակիցները, առաջարկել նախընտրական ծրագրի բուկլետ, նա հրաժարվել է վերցնել, ինչից հետո սկսվել է վիճաբանություն և նրան հարվածներ են հասցրել։

Նա մեքենայով փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում վրաերթ է տեղի ունեցել։ Համայնքային ոստիկանության բաժնում տղամարդը հայտնել է նաև, որ չի հարում որևէ քաղաքական ուժի։ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել նաև բժշկական կենտրոններից մեկից։ Հայտնել են, որ վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։ Իրականացվում են ստուգողական գործողություններ։ Այս պահին ստացված հաղորդումները փոխանցվում են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։

 

facebook sharing button facebook